Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Եռակողմ համաձայնագրերը հերքելը վտանգավոր է. Զախարովա

Ռուսաստանը վտանգավոր է համարում Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերը հերքելու փորձերը. ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության մեջ, որը տարածվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անունից։

Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ.

«Կողմերը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները, և մենք չափազանց վտանգավոր ենք համարում այդ կարևոր փաստաթղթերի հերքումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով»։