Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը նշված է Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզում

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԴ Թաթարստանի Հանրապետության ազգային թանգարանը խնամքով պահում է Մեծ Հայքի արեւելյան սահմանի հիշատակը, ինչի վկայությունը Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզն է, այնտեղ նշված Արցախը, Փառիսոսը եւ հայկական այլ նահանգներ: Այս մասին «Հայկական երազանք» գրքի հեղինակ, ռուսալեզու «Ռեալիստ» լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր  Սարգիս Ծատուրյանի հայտնած տեղեկություններն օրերս իր կայքէջում ներկայացրել է այդ գործակալությունը:

Ծատուրյանը հիշյալ թանգարանում եղել է նոյեմբերի 30-ին՝ այնտեղ ներկայացնելով իր աշխատանքը: «Այցելեցի Կազանում Թաթարստանի ազգային թանգարան, որտեղ հայտնաբերեցի եզակի միջնադարյան քարտեզը,- գրել է նա իր տելեգրամյան ալիքի էջում:- Եվ ի՜նչ տեսա ես այնտեղ. հայկական հարազատ վայրեր՝ Արցախ, Փառիսոս (Ուտիք նահանգ), Տաշիր: Թաթարները կեցցեն: Հարգում են ու գիտեն ոչ միայն իրենց պատմությունը, այլ նաեւ Հայաստանինը»: Եվ ի տարբերություն Բաքվի, թաթարական թանգարանն անցյալի մասին ազնվորեն է պատմում, առանց կեղծարարության: Իրոք հարգանք ու շնորհակալություն ճշմարտության համար:

Խազարական խաքանաթը կամ խաքանությունը, ինչպես ներկայացված է կայքում, վաղֆեոդալական պետություն է եղել, որը գոյություն է ունեցել 7-րդ դարի կեսից մինչեւ 10-րդ դարը Հյուսիսային Կովկասի տարածքում եւ Վոլգա ու Դոն գետերի ստորին հոսանքներում: Այն թյուրքալեզու, ուգրոլեզու եւ իրանալեզու  ժողովուրդների դաշինք էր, որոնք հիմնականում դավանում էին հուդայականություն: Թուրքագետներն ապացուցում են խազարերենի մոտիկությունը բուլգարների լեզվին (չշփոթել բուլղարերենի հետ – Գ. Մ.):

Այսինքն ժամանակակից վոլգյան թաթարները բազադարյան մշակույթի կրողներ են, պատմական առումով ժառանգորդները ինչպես Խազարիայի, այնպես էլ Վոլգյան Բուլղարիայի՝ պետություն Միջին Պովոլժիեում եւ Կամայի ավազանում, գոյություն է ունեցել 10-ից 13-րդ դարերում, մինչեւ մոնղոլական արշավանքը:

«Խազարները մեծ ժողովուրդ են… Տիրել են բոլոր հողերին մինչեւ Պոնտական ծովը»,- գրել է բյուզանդացի Թեոփանոս Խոստովանողը: Խազարիայի մայրաքաղաքը սկզբում եղել է Սեմենդեր քաղաքը ներկա Դաղստանի տարածքում, ապա Իթիլը Վոլգայի գետաբերանում՝ այժմյան Աստրախանից ոչ հեռու, նրա նախկին տեղում:

Ավելացնենք նաեւ, որ ըստ Վիքիպեդիայի տեղեկությունների, Խազարիան հիշատակվում է 7-րդ դարի հայկական «Աշխարհացույցում»: Խազարական զորաջոկատները բազմիցս ներխուժել են Հայաստան, Վիրք եւ Աղվանք: Նրանց դեմ մղված մարտերում տարբեր ժամանակ զոհվել են Հայաստանի կառավարիչ Գրիգոր Ա Մամիկոնյանը, նախարար Ներսես Կամսարականը, ուրիշներ: 735 թվականին արաբ Մրվան խալիֆան մոտ 150-հազարանոց զորքով, որի կազմում էր նաեւ հայոց զորամասը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ, ներխուժել է խազարական խաքանության սահմանները եւ պարտության մատնել խաքանին: Հետագայում տարբեր այլ պատճառներից թուլացած խաքանությունը 964 կամ 965 թվականին ջախջախվել է Ռուսիայի իշխան Սվյատոսլավի զորքի կողմից եւ 10-րդ դարի վերջին վերացել, ինչպես ասում են, պատմության թատերաբեմից:

Նշված քարտեզի լուսանկարի ամենաներքեւի աջ կողմում ռուսերեն հստակ կարդացվում է՝ Արցախ, Խաչեն, դրանից ձախ՝ Փառիսոս, ապա կարծես նաեւ Տաշիր:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

Նախորդ գրառումը

«Ընտրությունից հետո Ալիեւն ավելի է ագրեսիվանալու». Տաթեւ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

1988 թ. դեկտեմբեր, Բաքու

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

1988 թ. դեկտեմբեր, Բաքու

Please login to join discussion

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական