Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՎ ՄՆԱՑՅԱԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԽԶՈՒՄԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ում 1 տոկոս կազմող ամենահարուստների եւ մնացյալ բնակչության խզումը հասել է վերջին հարյուրամյակում իր բարձրակետին: Այդ մասին գրում է Huffington Post թերթըՙ վկայակոչելով Կալիֆոռնիայի համալսարանի, ինչպես նաեւ Օքսֆորդի եւ Փարիզի տնտեսագիտության դպրոցի տնտեսագետներին:

Ամերիկացիների 1 տոկոսը 2012 թ. ստացել է տնտեսությունների ամբողջ եկամտի 19,3 տոկոսը: Նախկին ռեկորդը 1927 թ. ցուցանիշն էրՙ 18,7 տոկոս: 10 տոկոս կազմող առավել ապահովված բնակչությունը անցյալ տարի ստացել է բոլոր եկամուտների գրեթե կեսը:

Մեկ տոկոս կազմող գերհարուստները 2012 թ. իրենց եկամուտներն ավելացրել են 20 տոկոսով, մնացյալ ամերիկացիներըՙ 1 տոկոսով:

Ամենահարուստները սկզբում շատ տուժեցին 2007-2009 թթ. վարկային ճգնաժամից. նրանց վաստակը նվազեց 36 տոկոսով, մյուսներինըՙ 11,6 տոկոսով: Սակայն բաժնետոմսերի կտրուկ թանկացումը եւ 2010-2012 թթ. կորպորատիվ շահույթների ավելացումը հարուստներին թույլ տվեցին արմատապես բարելավել իրենց վիճակը եւ ստանալ ամերիկացիների եկամուտների հավելաճի 95 տոկոսը:

1990-ականների տնտեսական աճի ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել էր 45 տոկոս, 2000-ականների վերելքի ժամանակՙ 65 տոկոս:

Հարուստ եւ աղքատ ամերիկացների եկամուտների խզումը էապես նվազեց 1930-ականներին եւ 2-րդ աշխարհամարտին հաջորդած տնտեսական բուռն աճի ժամանակաշրջանում: Ձեւավորվեց խիստ բազմաշերտ միջին խավ: 1973 թ. 1 տոկոս ամենահարուստների եկամուտները կազմեցին բոլոր ամերիկացիների եկամուտների ընդամենը 7,7 տոկոսը:

Սակայն 1970-ականների վերջերից իրավիճակը կտրուկ փոխվեց: Նույնիսկ 1990-ական թթ. համացանցի ծաղկման շրջանում բնակչության մեծ մասի եկամուտներն աճեցին ընդամենը 6,6 տոկոսով, մինչդեռ ամենահարուստների մոտ այդ աճը կազմեց 86 տոկոս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶԸՙ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ»-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎԵՑ ՋՈՒԼԻԱ ԶԻԼԲԵՐՔՎԻԹԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԳՈՎ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎԵՑ ՋՈՒԼԻԱ ԶԻԼԲԵՐՔՎԻԹԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԳՈՎ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական