Դեկտեմբերի 12-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ։
Արտահերթ նիստի օրակարգում ընդամենը երեք հարց է. «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման ֆոնդի միջեւ ստորագրված կանաչ, կայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: