Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Երջանկության սանդղակ, որտեղ ամենադժբախտը բուլղարացիներն են

Բուլղարիան կրկին ճանաչվել է Եվրամիության ամենադժբախտ երկիրը։ Այս մասին են վկայում Եվրոպական վիճակագրական գործակալության (Եվրոստատ) տվյալները։

 2022 թվականին բուլղարացիները միակն էին հարցված բոլոր եվրոպացիների մեջ, ովքեր իրենց ընդհանուր բավարարվածությունը կյանքից գնահատել են  6 բալից պակաս՝ 10 բալանոց սանդղակով՝ 5,7: 

Փորձագետները պարզել են, որ գերմանացիներն այնքան էլ գոհ չեն ներկայիս կենսամակարդակից՝ միջինը 6,5 միավոր։ Վարկանիշը գլխավորել է Ավստրիան. եվրոպական այս երկրի բնակիչներն իրենց երջանկության մակարդակը գնահատել են 7,9 միավոր: Երկրորդ տեղը կիսել են  Ռումինիան, Լեհաստանը և Ֆինլանդիան՝ 7,7 միավոր։ Ֆինլանդիան զգալի տարբերությամբ գրավել  առաջին տեղը։

Նմանատիպ հետազոտության արդյունքները գարնանը ներկայացվել են «World Happiness Report»-ում, որը պատրաստվում է ՄԱԿ-ի պատվերով փորձագետների խմբի կողմից։

Մարտին այս թեմայով ռուսաստանցիների հարցման արդյունքները ներկայացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։ Նրա հաշվարկներով՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը (82%) իրեն երջանիկ մարդ է համարում։