Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ո՞վ է մարմնավորելու Թրամփին՝ «Աշակերտը» ֆիլմում

Դերասան Սեբաստիան Սթենը կմարմնավորի երիտասարդ Դոնալդ Թրամփին՝ իրանցի ռեժիսոր Ալի Աբբասի «Աշակերտը» ֆիլմում։ Ամերիկյան «Variety» շաբաթաթերթը գրում է, որ ֆիլմը հետազոտություն է, որ պատմում է կոռուպցիայի եւ խաբեության, իշխանության եւ ամբիցիայի մասին։

«Սյուժեն պատմություն է ուսուցչի եւ նրա աշակերտի մասին»,- գրում է թերթը՝ նկատելով, որ խոսքը Թրամփի եւ նրա ուսուցչի, իրավաբան Ռո Կոնի մասին է։

Ըստ սցենարի՝ ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 70-80-ականներին՝ Նյու Յուրքում։ Ներկայացվելու է Թրամփի՝ անշարժ գույքի գործակալ լինելու տարիները։

Ֆիլմի սցենարը գրել է «Սենյակի ամենաբարձր ձայնը» գրքի հեղինակ Գաբրիել Շերմանը։ Թրամփի ուսուցչին՝ Կոնին, մարմնավորելու է Ջերամի Սթրոնգը, կնոջը՝ Մարիա Բակալովան։

Ս․Վ․