«Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատարյանին հերթական անգամ զարմացրել է ԿԳՄՍՆ-ի վարքագիծը։ Դեռ դատական գործընթացը չավարտած՝ «Գոյին» պարտադրում են ստորագրել փաստաթղթեր, որոնք բխում են Կառավարության՝ «Գոյն» ու Սունդուկյանի թատրոնը միացնելու որոշումից։ Սակայն դա ոչ իրավաչափ գործողություն է։ Վարչական դատարանում Կառավարության որոշումը բողոքերկելու դատական մեկ նիստ հոկտեմբերի 19-ին արդեն կայացել է, սական դատավորը գործը վերահասցեագրել է քաղաքացիական դատարանին։ Իսկ Ընդհանուր իրավասության դատարանում, պարզվում է, մինչև հիմա ոչ մի փաստաթուղթ չկա, գործը վարույթ չի ընդունվել։
Բայց դա հարցի մի կողմն է։ Փաստացի դատական պրոցեսն ուժի մեջ է։ Իսկ մինչև այն չավարտվի որևէ մեկն իրավունք չունի «Գոյ» թատրոնի գործունեությունը կասեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում.