Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սողացող գործընթացներ

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Իշխանության հանդեպ վստահության նվազման, հանրության լայն շրջանակների հետ զուգահեռաբար կապը կորցրած ընդդիմության եւ իշխանության ֆոնին, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական գործընթացներն ամեն պահ կարող են առնչվել Հայաստանին, տարբեր շրջանակներից շարունակում են արտահոսքերով ակնարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին: Ի դեպ՝ զարմանալիորեն՝ Ադրբեջանում եւս եկող տարվա փետրվարին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, երեւում է՝ տարածաշրջանային դիրիժորը նույնն է: Արտահերթ ընտրությունները, միանշանակ կարող ենք պնդել, սովորաբար իշխանությունը պահելու միջոց են, քանի որ վարչական ռեսուրսներն տվյալ պահին իշխանություն եղած ուժի կամ նախագահ եղած մարդու ձեռքին են:

Ե՞րբ են մտմտում արտահերթ ընտրություններ. երբ զգում են, որ հերթական ընտրությամբ չեն կարող հաջողության հասնել վարկանիշի անկման պատճառով:

Եւ այդ վտանգը հավանաբար զգում է Հայաստանի իշխող մեծամասնությունը՝ Ալավերդիում տեղի ունեցածն այդ համատեքստում եթե դիտենք կամ Գյումրիում մեծամասնության պայմանագրի խզումը «Բալասանյան դաշինքի» հետ (կամ ընդհակառակը՝ արդյունքը նույնն է)՝ «քաղաքը ստվերային է կառավարվում» բացատրությունը նկատի ունենալով, ապա հասկանալի է, որ արտահերթ ընտրություններըի գաղափարը իշխանությանն է ձեռնտու: Այդ դեպքում զարմանալի է, թե ինչո՞ւ են մի շարք ընդդիմադիրներ նույնպես խոսում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից, երբ գիտեն, որ իրենք եւս մեծ վարկանիշ չունեն եւ մեծ հաջողություն գրանցել չեն կարող, իսկ նոր ընդդիմադիր միավորներ այդպես էլ չեն գալիս դաշտը գրավելու կամ համալրելու: Մեկ տարի անց հերթական խորհրդարանական ընտրությունները շատ մոտիկ են լինելու, այդ մեկ տարին էլ դեռ քիչ է, որ ընդդիմադիր հայացքներով մեր քաղաքական միավորներն ինքնակազմակերպվեն, վերաֆորմատավորվեն ու հայտ ներկայացնեն՝ նոր ընտրությունների համար: Այդ դեպքում՝ ո՞րտեղից, ինչո՞ւ է շրջանառվում այդ գաղափարն այնուամենայնիվ: Պատասխան փնտրենք՝ ժամանակաշրջանն ու մեզ շրջապատող միջավայրը նկարագրելով:

Ներքին եւ արտաքին բազմաթիվ ազդակներ մատնացույց են անում, որ ոչ միայն աշխարհում է մեծ փոփոխությունների շրջան, այլեւ Հայաստանում. ավարտվում է այն շրջափուլը մեզ համար, որ սկսվել էր ԽՍՀՄ փլուզումով եւ եզրափակվում է Արցախի ցավալի կորստով: Ավարտվում է իրարից բխող ու իրար շարունակող իշխանությունների ժամանակը, որի մեջ կարելի է դասել նաեւ վերջին, հայերիս համար ցավոտ պատերազմը, այդ պարտությունը բացարձակապես բոլորին է վերաբերում եւ այն սխեմայի արգասիք է, որով Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնեց Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին: Սխեման իրեն սպառել է եւ տրամաբանորեն պետք է ավարտվի՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ, էպոխա է փոխվում նաեւ մեզ համար: Ուրիշ բան, որ մենք պատրաստ չենք այդ փոփոխություններին: Հարցն այլ է՝ովքե՞ր կգան այս բոլորից հետո, ինչպիսի՞ն կլինի հայոց պետությունն ու պետականությունը, երբ վերջին տարիներին դրանց ուղղված հարվածների մեջ նաեւ կարելի է դիտարկել գաղափարների, ինքնության, անցյալի համար պայքարել չկամեցող սերնդի առաջացումը (ազգային գաղափարներին նվիրված փոքրամասնություն միշտ եղել է), եւ դրա ապացույցը մեկ օր առաջ Հայաստանի բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն պատասխանն է Արցախի ճակատարգրի վերաբերյալ ընդդիմության հարցին, թե իր սահմանադրական լիազորությունները սոսկ վերաբերում են Հայաստանի ապագային: Հայաստան պետության ղեկավարների պատասխանատվության նեղացումը՝ ընդհուպ բուն Հայաստանի երեք միլիոնին, ներդրվում է լայնորեն, դրա անդրադարձներն անգամ կենցաղային մակարդակով են տեսանելի, եւ շուտով հայկական արդի մոտեցումները համազգային հարցերի հետապնդումից կարող են հասցվել Հայաստանում ապրող հայի բարեկեցությունն ապահովելու մակարդակին, Հայաստանի հայերին հակադրելով աշխարհի բոլոր մնացած հայերին:

Ու այս կարգի մոտեցումները, Հայաստանը սովորական եվրոպական երկրի ֆորմատի բերելու միտումը, որտեղ չկան ազգային համախմբող մեծ գաղափարներ, այլ միայն՝ լավ ապրելու, հարեւանների հետ հարեւանություն անելու եւ դրանից շահ ստանալու գերադաս գաղափարներն են շարունակելու ներդրվել՝ հայկական պահանջատիրությունը , ցեղասպանության հարցի հետապնդումը, անգամ Արցախը հետ բերելու մտայնությունը մոռացության տալով, իմա՝ հին էպոխայի գիրկը նետելով եւ նոր, սպառողական Հայաստանի տեսլական կառուցելով: Այլ առիթով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պատկերավորումն օգտագործենք՝ ակնկալվում է մի ժամանակ, երբ նոր նավիգացիայով են Հայաստանի մեքենան փորձելու վարել, բայց հեռախոսը բերելու է հին նավիգացիան՝ Մեծ Հայքի երազանքի քարտեզով, ստացվում է, որ մեքենան քշելու ենք քոռ-քոռ, էս ու էն պատին խփելով:

Այս ֆոնին, երբ մեզ մոտ արհեստականորեն, արտաքին ազդակների, եվրոպական եւ ամերիկյան պահանջների ճնշմամբ փորձ է արվում այս նոր կեցության հայեցակարգերը ներմուծել (հնդիկների զանգվածային ներմուծումը ձեզ օրինակ), երբ թուրք լրագրողը Հանրային հեռուստատեսությամբ անկաշկանդ իր երկրի տեսակետներն է ներկայացնում, որտեղ բոլորովին հայկական շահը հաշվի չի առնված, հասկանում ես, որ ամեն ինչ միայն տեխնիկայի հարց է, անկախ նրանից, թե Հայաստանում ո՞վ կլինի իշխանություն: Ռուսական ուղղությամբ արդարացի անբավականության ֆոնին, որն անընդհատ նորոգվում է՝ հենց հինգշաբթի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հռետորական հարցեր հիշեցրեց, թե ուր էր «խիստ արդարացի» ՌԴ ԱԳՆ-ն, երբ այսուայն ոտնձգություններն էին կատարում մեր հանդեպ ադրբեջանցիք: Բայց եւ՝ դեկտեմբերի վերջին, Փաշինյանն, այնուամենայնիվ, մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստերին (՞):

Բայց վերադառնանք մեր թեմային՝ երբ հայացք ես գցում մեր քաղաքական դաշտին, փնտրելով մեզ պարտադրվողը հայկական սրբագրման ենթարկելու ունակություն ունեցողների, տեսնում ես, որ այդ դաշտը նավիգացիա չունի էլ ու նման է ճահճի, որտեղ իշխանության ու ընդդիմության միասնական ջանքերը, ամեն մեկինն՝ իր ափից, ուղղված են ողջ ուժով ճահճից փրկվել ջանացող հայ ժողովրդին նորից ճահճի մեջ հրելուն, հընթացս ամեն մեկն իր ճշմարտացիությունը մյուսին ապացուցելու ճառերի համատեքստում: Ընդդիմությունը՝ թե բա կոռուպցիայի մեջ հիմա էլ եք խրված, իշխանությունը՝ թե նախկին գողապետության վառ ներկայացուցիչները մեզ կոռուպցիայի դեմ պայքարի դաս են տալիս: Հեր օրհնած, երկուսդ էլ դադար առեք՝ տեսնենք ի՞նչ ենք անում, երեւի չեք էլ նկատում, թե ինչ վտանգավոր գործընթացներ են սողում. անգամ ԱՄՆ նախագահն է կանխատեսում, որ եթե Ռուսաստանը կհաղթի (Ուկրաինային նոր հատկացումներն ուշանալու դեպքում), հետո Պուտինին կանգնեցնել չի լինի, այսինքն՝ ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային ընդամենը մի քանի ամիս է տալու, նաեւ մեզ: Անգամ Ալիեւն է դա տեսնում՝ իր առաջարկած հինգ սկզբունքը (անկլավների վերադարձն էլ հետը) հենց հիմա Հայաստանին պարտադրելով…

Ապերախտ չլինելու համար ասեմ, որ հինգշաբթի խորհրդարանի նիստում առաջին անգամ նկատեցինք, որ ընդդիմության առանձին անդամներ սկսել են ավելի լայն հայացքով նայել տեղի ունեցողին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը խոսեց ե՛ւ անցյալի կոռուպցիոն երեւույթներից, որոնք եղել են բոլոր նախկինների օրոք, ե՛ւ հիմա առկայից: Այնքան նոր տիպի ելույթ էր՝ փոխվելու, մարտահրավերներին փոխված հայացքով նայելու հրավեր, որ իշխող մեծամասնությունից առնվազն երեք պատգամավոր մեջբերում էին կամ հղում էին անում նրան: Հուսով ենք՝ ընդդիմադիրները նրան չեն քրքրի այնպես, ինչպես ՔՊ մեծամասնությունը վարվեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր անդամի տեղի համար այդ հանձնաժողովի արդեն նախկին նապխագահ Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը հաշվեհարդարի վերածելով: Արդյոք Հ. Հարությունյանն իր գործունեությամբ անհարմարություններ է՞ր ստեղծել ՔՊ մի շարք պատգամավորների համար (փոխադարձ մեղադրանքներ եւ անուններ հնչեցին), թե՞ տեղի ունեցածը եւս հեռավոր արձագանք է այն բանի, որ Արեւմուտքը դժգոհ է Հայաստանի իշխանության դանդաղկոտությունից, եւ որոշ տեղեկություններով՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների գաղափարն այդ շրջանակներից է գալիս՝ ավելի արեւմտամետ խորհրդարան հավաքելու ակնկալիքով: Եւ իշխանական պատգամավորները հասկացնում էին, որ իրենց չշրջանցեն: Համենայնդեպս՝ Հայկուհի Հարությունյանին արագորեն աջակցության հասած ՀԿ հայտարարությունները (դրանք բոլորը սնվում են արեւմտյան դրամաշնորհներից) մտածելու տեղիք են տալիս, անկախ նրանից, որ մեր ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց ելույթներով եւս աջակցեցին նրան: Իսկ Կոռուպցիան կանխարգելող անկախ հանձնաժողովի նախկին նախագահն էլ, որ իրեն սահմանազատում էր քաղաքական բոլոր ազդեցություններից՝ ընդդիմադիր եւ իշխանական, խիստ եւ անվանական կոշտ պատասխանեց բոլորին իր եզրափակիչ ելույթում, ասես առյուծի սիրտ էր կերել, ինչն աննախադեպ բան էր այս խորհրդարանում: Ընդ որում՝ եթե հիշենք բյուջետային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ արդարադատության ոլորտում ոչ այնքան արդյունավետ արդյունքին, ապա այս գործընթացների մեջ կապ կարելի է գտնել:

Այսինքն՝ բոլոր դեպքերում սողացող գործընթացներ կան Հայաստանում. արդեն պարզ է, որ իշխանության ներսում էլ ամեն ինչ հարթ ու միանշանակ չէ, խմբավորված ԶԼՄ-ները լավ էլ մասնակից են այդ գործընթացներին, ու միայն ափսոսում ենք, որ մեր հանրային քաղաքական ակտիվ շրջանակները այդպես էլ չձեւավորեցին այն հայրենասեր շերտերի միասնությունը, որոնք եղած կոնյուկտուրայից դուրս են: Ու եթե հանկարծ իրոք արտահերթ ընտրություններ լինեն՝ ասենք գարնանը, ապա խորհրդարանում կունենանք նոր կարկատան՝ մի քանի արեւմտամետ ուժերի ներմուծմամբ, հին ընդդիմության մի մասին միայն «պռախոդ» տալով, իսկ այդ կարկատանով հնարավոր չի լինի մարտահրավերների դեմն առնել:

Ի՞նչ պետք է լինի «ՀայաՔվեի» ճակատագիրը

Անցած շաբաթ մի հետաքրքրական բան էլ կատարվեց՝ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում. 7 ժամ քննարկելուց հետո մեծամասնությունը, բացասական գնահատական տալով, մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելու նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելը, նույնը կրկնելով լիագումար նիստի օրակարգի հարցերը քվեարկելու ժամանակ: Այդպիսով՝ ժողովրդավարության տեսակետից իսկապես լավ եւ լրիվ նոր, աննախադեպ նախաձեռնությունը, այն է՝ 58 հազար մարդու ստորագրությամբ սատարված հարցը մեծամասնությունը մերժեց՝ անտեսելով այդ 58 հազար մարդու կամքը: Թե ինչ կլինի վեց տասնյակ հազար մարդու ստորագրության հետ, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը դեռ չի որոշել, իր հայտարարությամբ միայն գնահատական է տվել կատարվածին, նշելով, որ հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնի. «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը սահմանադրական բոլոր եղանակներով պայքարեց քաղաքացիների տված քվեն պաշտպանելու համար: Սակայն ՔՊ-ն հերթական անգամ ապացուցեց, որ փաստացի զավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը, դրժում է իր նախընտրական խոստումները եւ իր իսկ հաստատած՝ կառավարության 2021-26 թթ. ծրագրի հիմնադրույթները, եւ արհամարհում է նրա օրինական կամքը:

Ուստի մեզ այլ բան չի մնում անելու, քան արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փաստացի զավթում, եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ մեր հիմնարար ազգային նպատակների պաշտպանության համար:

Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք առաջիկա օրերին, մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին եւ գործընկերներին՝ վստահության եւ հետեւողական պայքարի համար»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ, օ, Վահագն, արի …

Հաջորդ գրառումը

Երեւան. շնչահեղձ եւ անդամալույծ քաղաք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Երեւան. շնչահեղձ եւ անդամալույծ քաղաք

Please login to join discussion

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական