Ֆրանսիայի նախագահը առաջարկ է արել Պրահայում հանդիպել Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետի հետ։ Պրահայում կայացած հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ այն ժամանակ վարչապետ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ճիշտ է, հետո նա այլ հայտարարություն արեց ու շեղվեց իր կարծիքից։ Այնուհետեւ նա շնորհավորական նամակ է հղել Լեռնային Ղարաբաղին։ Սակայն Պրահայում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ գնահատել. այսօր հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցի վերաբերյալ նա նշել է. «Բանակցությունները շարունակվել են այս ձևաչափով։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Ֆրանսիայի նախագահն իր հեռուստահարցազրույցներից մեկում ոչ միանշանակ, անընդունելի բառեր ու արտահայտություններ օգտագործեց Ադրբեջանի հասցեին և դրանով իսկ հեռացրեց գործընթացից, քանի որ պարզ էր, որ եթե կորցնես չեզոքությունդ, այլևս չես կարող միջնորդ լինել։
Մի խոսքով, միջնորդության հնարավորությունը բաց թողնվեց։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ հնարավոր չենք համարում Ֆրանսիայի ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ուստի կոնկրետ այս պատճառով ես չգնացի Գրանադա»։