Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Իսրայելը գրավել է Գազայի հարավի ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը

Իսրայելական բանակն իրականացնում է Գազայի  ցամաքային գործողության երրորդ փուլը և ներկայում շրջափակում է Խան Յունիսը՝ անկլավի հարավային մասի ամենամեծ քաղաքը.  հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

«Պատերազմի մեկնարկից 60 օր անց մեր զորքերը այժմ շրջափակում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր նվաճումները Գազայի հատվածի հյուսիսում։

Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլ: Գրավել ենք  ՀԱՄԱՍ-ի շատ հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում, և այժմ մ գործում ենք հարավում գտնվող նրանց հենակետերի դեմ»,- հավելել է Հալևին: