Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հայերն իրար են անցել. «Գյանջան, Բարդան և Մինգեչաուրը ռմբակոծվել է Փաշինյանի հրամանով»

Այսպես է գրում  թուրքական կայքը՝ ելնելով Արայիկ Հարությունյանի՝ Բաքվում տված ցուցմունքից

Այդ մասին նոյեմբերի 30-ին գրել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը՝ վկայակոչելով թուրքական «superhaber.com» կայքը:

Նյութը պատրաստել է կայքի թղթակից Մեվլութ Յուքսելը:

 Կարծում եմ՝ դա մեկնաբանության կարիք չունի, պարզապես ասեմ, որ  վերաբերում է Արցախի Հանրապետության նախկին նախագահ, պայծառատես Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական դատարանում տված ցուցմունքին: Ահա թե ինչ է գրել դրա մասին հեղինակը.

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դատարանի առջև կանգնած, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ (նախագահ), ահաբեկիչ Արայիկ Հարությունյանը ցուցմունք է տվել: Հարությունյանն ասել է, որ Գյանջա, Բարդա և Մինգեչաուր քաղաքները ռմբակոծելու հրամանը Հայաստանի վարչապետ Փաշինյանն է տվել:

Անցյալ ամիս Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված Ղարաբաղի, այսպես կոչված, ահաբեկիչ հայ առաջնորդները Բաքվում հաշիվ են տալիս:

«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի պետության նախկին վարչապետ Հարությունյանը կանգնել է դատարանի առջև»

Դատարանում առաջինը ցուցմունք է տվել Հարությունյանը՝ մեղադրելով վարչապետ Փաշինյանին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Գյանջան, Բարդան և Մինգեչաուրը ռմբակոծելու հրամանն արձակելու մեջ և հավելել. «Ես ո՞վ եմ, որ հրամայեմ բանակին: Մենք բոլոր հրամանները ստանում էինք Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Նախագահի իմ դիրքը ցուցադրական էր միայն, ընդամենը պատրանք: Գյանջան, Բարդան և Մինգեչաուրը ռմբակոծելու հրամանը նախարարությունից էր գալիս, ինչը տալիս էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղարաբաղում ոչ ոք չէր կարող այդպիսի հրաման արձակել, բոլոր հրամանները Փաշինյանն էր տալիս, անձամբ հրամայել նաև ինձ, Հայաստանի այդ պատասխանատվությունը չկրելու համար հեռացա այնտեղից, և ամեն ինչ ինքս իմ վրա վերցրեցի»:

«Ուզում եմ Ադրբեջանի քաղաքացի դառնալ և այստեղ ապրել…»

Լրատվամիջցների ուշադրության կենտրոնում գտնվող դատական նիստում Արայիկ Հարությունյանն արեց ապշեցուցիչ մեկ այլ հայտարարություն: Ղարաբաղի անջատողականների նախկին առաջնորդ Հարությունյանն ասաց. «Ես իմ պատիժը կրելուց հետո ուզում եմ մնալ Ադրբեջանում և քաղաքացիություն ստանալ»՝ ավելացնելով, որ ցանկանում է իր մոտ բերել 3 դուստրին ու տիկնոջը»: Հակոբ Չաքրյան