2022 թ-ին կտրուկ աճել են անօթեւան մարդկանց մահացության դեպքերը։ Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներին, գրում են, որ 2021-ի համեմատ՝ մահացության դեպքերն աճել են 12 տոկոսով։
Ռուսաստանի 182 բնակավայրում մահացել է 40 հազար անտուն մարդ։ Մահացության հիմնական դեպքերը գրանցվել են Մոսկվայում եւ մերձմոսկվայում։
2022-ին ՌԴ մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում մահացել է 5915 անօթեւան, ինչը 2021-ի հետ համեմատած կրկնակի ավելի է։
«Քաղաքներ կան, որտեղ անօթեւաններին օժանդակող պետակա աջակցության որեւէ կենտրոն չկա։ Որեւէ քաղաքում տաքանալու սենյակ չկա, որտեղ ցուրտ եղանակին մարդիկ կարողանան գիշերել, չսառչեն դրսում»,- գրում են ԶԼՄ-ները։
Ս․Վ․