Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հոկեիստի հարվածից խաղի ժամանակ տրիբունայի ապակին կոտրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտառոց դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Հոկեյի լիգայի մրցաշարի ժամանակ։ Ռուսական լրատվականների հաղորդմամբ՝ Տոլյատիի «Լադա» ակումբի հարձակվող Օստապ Սաֆինի հարվածից խաղի ժամանակ կոտրվել է մրցադաշտը տրիբունայից պաշտպանող եւ առանձնացնող ապակին։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուֆայի «Սալավատ Ժուլաեւ» ակումբի պաշտպան ուժային հնարք է արել Սաֆինի նկատմամբ, ինչից հետո վերջինս թիկունքով հարվածել է ապակուն։ Ուժգին հարվածից ապակին կոտրվել է։

Ս․Վ