Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են 250 մլն տարեկան կենդանու քարացուկ (քարե զանգվածի նման գտածո)։ Ըստ հնէաբանների՝ գտածոն կոկորդիլոսների «նախնիներինն» է։
«Times of India» լրատվականի փոխանցմամբ՝ քարացուկը հայտնաբերվել է Արեւմտյան Բենգալիա նահանգում։
«Քարացած իրը ստացել է «Samsarasuchus palemae» անունը։ Հնդիկ հնէաբան Ռուպենդրա Չատտոպադհայն ասել է, որ Բենգալիայի տարածքում հանդիպող կոկորդիոլսները բավական շատ ընդհանրություններ ունեն 250 մլն տարի առաջ ապրած երկկենցաղների հետ, եւ, ըստ երեւույթին հենց նրանք են եղել կոկորդիլոսների «նախնիները»,- գրում է աղբյուրը։
Ս․Վ․