Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը կարող է մասնատվել։ Այս մասին տեղեկացնում է Արկտիկայի եւ Անտարկտիդայի գիտահետազոտական ինստիտուտը։
Ըստ հաղորդագրության՝ «А23а» անվամբ սառցաբեկորը՝ հոսում է Անտարկտիդա մայրցամաքի ուղղությամբ, այսպես ասած, Հարավային օվկիանոսով (այն երբեմն անվանում են նաեւ աշխարհի 5-րդ օվկիանոս- Ս․Վ․)։ Գիտնականներն ասում են, որ «լողալու» ընթացքում բեկորը կարող է մի քանի մասի տրոհվել ու առհասարակ վերանալ։
Այն, որ սառցաբեկորը սկսել էր շարժվել, ավել վաղ էր հայտնի դարձել, երբ Անտարկտիդայում աշխատող բրիտանացի հետազոտողները նկատել էին, որ 30 տարի սառույցի ու ձյան ծանծաղուտի մեջ մնալուց հետո այն սկսել էր դանդաղ շարժվել։ Այժմ, փաստորեն, բեկորն «արագացրել» է ընթացքը։
Այսբերգն առաջացել է 1986-ին, երբ Ֆիլհների գերհսկա սառցաբեկորը բաժանվել է մի քանի մասի, եւ առաջացել է նաեւ «А23а»-ը, որ մնացել է Ուեդել ծովի ծանծաղուտներում:
Նշենք, որ «А23а»-ը Սանկտ Պետերբուրգի երկու չափն ունի:
Ս․Վ․