Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թուրք պատգամավորը պատմում է, որ 44-օրյայի ժամանակ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է չօգնել Ադրբեջանին

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար. ինչպես հաղորդում է  APA-ի թղթակիցը Թուրքիայում, մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

3 տարի հետո Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը պատմում է մի բանի մասին, որի վերջնարդյունքը եղել է ԱՄՆ-ի պահանջը չկատարելն  ու ահաբեկիչ, օկուպանտ, ցեղասպան Ադրբեջանին զինելը։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Պաշտպանության նախարարը մեծագույն սիրով ու ոգևորությամբ է շնորհավորել ադրբեջանցի գործընկերոջը՝ «Ղարաբաղի ազատագրման համար» և հայտարարել, որ «Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք։

Կարդացեք նաև՝ «Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք. թուրք նախարարը շնորհավորել է Հասանովին»