Պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Ադրբեջանում մեծ շուքով նշել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման հոբելյանները։ Այդ առիթով Բաքվում թողարկվել են հոբելյանական մեդալներ ու կրծքանշաններ, կազմակերպվել են հանդիսություններ։ Ահավասիկ ԼՂԻՄ-ի 50 և 60-ամյակների կապակցությամբ Բաքվում, համապատասխանաբար 1973 և 1983 թթ․ թողարկված հոբելյանական մեդալների ու կրծքանշանի նմուշները՝ հայերեն տեքստերով։
ԼՂԻՄ կազմավորումից հետո Հ․ Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը էթնիկ զտումների արդյունքում ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը բռնագաղթի է ենթարկել, այդ նպատակին հասնելու համար լրջորեն վտանգելով Ադրբեջանի ինքնիշխան գոյությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերված արդյունքները պահպանելու համար։
Այս տարի Իլհամ Ալիևը հաստատ չի թողարկի որևէ մեդալ ԼՂԻՄ կազմավորման 100-ամյակի կապակցությամբ։ Միգուցե դրա անհրաժեշտության բացակայությունը պայմանավորված կլինի նաև Ադրբեջանի սուվերենության զգալի կորստով, որի գինն էլ հենց Արցախի հայաթափումն է․․․
Հուշամեդալները իմ հավաքածուից են»։