Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով. այդ երկրի մշակութակործան ձեռքը կարող է բռնել միայն մեր ուժեղ զինվորի ձեռքը. Արմինե Հայրապետյան

24/11/2023
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի մշակութակործան ձեռքը կարող է բռնել միայն մեր ուժեղ զինվորի ձեռքը՝ ուրիշ ոչ մի բան։ Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կարողանա ինչ-որ բան անել, եթե, իհարկե, նրա և մեր շահերը չհամընկնեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների հերթական վանդալիզմին՝  Շուշիի պատմական գերեզմանատան միջով բուլդոզերներով ճանապարհ հարթելուն։

«Պետք է ուժեղ երկիր լինես, ուժեղ բանակ և դիվանագիտական կորպուս ունենաս, որը դիվանագիտություն կվարի ուժի դիրքերից։ Քանի դեռ այդպիսին չենք, Ադրբեջանն առանց պատասխանատվություն զգալու շարունակելու է հակահայ քաղաքականություն վարել, Արցախում վերացնել հայկական հետքը։

Պարզապես այժմ տեսնելով, որ հայկական կողմն օգտագործում է Արցախում իրենց վանդալիզմը վկայող տեսանյութերը՝ ադրբեջանցիներն ավելի զգուշավոր են դարձել և չեն ուզում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել։ Բայց վստահ եմ, որ ոչ հրապարակային կերպով շարունակում են ոչնչացնել Արցախի հայկական հուշարձանները»,- նշեց Արմինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վանդալիստական քաղաքականությունը ո՛չ 44-օրյա պատերազմից հետո, ո՛չ էլ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո է սկսվել. առհասարակ միշտ որևէ տարածքի տիրանալիս այդ երկիրն փորձում է տվյալ տարածքը ամեն ինիչով իրենը դարձնել։

«Եվ ահա Արցախի պարագայում նրանց խանգարում է մեր պատմամշակութային ժառանգությունը, խանգարում են հայկական գերազմանոցները, որոնք ավելի հին են, քան իրենց ներկայությունը տարածաշրջանում։

Կոնկերտ Շուշիի պատմական գերեզմանատանը շուրջ 8 տասնյակ տապանաքար կաշ։ Մենք այնտեղ ժամանակ առ ժամանակ մաքրման աշխատանքներ ենք իրականացրել։

 Գերզմանոցն անտառի մեջ է՝ ժայռի տակ։ Հայկական այդ տապանաքարերն արժեքավոր են հատկապես նրանով, որ դրանցից շատերի վրա Շուշիի պատմությունը վեր հանող բավական երկար արձանագրություններ կան։ Այդ արձանագրությունները թույլ են տալիս հասկանալ, թե ժամանակին քաղաքում ինչ արհեստներ են զարգացած եղել, ինչ արհեստով է տվյալ հանգուցյալը զբաղվել, ինչ հետաքրքրություններ է ունեցել կամ բարեգործություններ կատարել»,- ասաց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Նա միաժամանակ հավելեց, որ շուշիաբնակ Հրաչիկ Հարությունյանն արտագրել է տապանաքարերի արձանագրությունները, ինչը մի փոքր հույս է տալիս, որ Շուշիի հայկական հետքը, եթե ոչ նյութական, ապա գոնե հոգևոր մասով փրկվել է։

Հիշեցնենք, որ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) X-ի իր միկրոբլոգում լուսակարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։ Գերեզմանոցը շրջապատված է խիտ անտառով, ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար՝ հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվավականներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Անձնագրային համակարգում քաոս է. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Անձնագրային համակարգում քաոս է. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական