Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պեսկովը ցավում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել

Կրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է դաշնակից»,- ասել է նա: