Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում չորսօրյա մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածությունը «դրական զարգացում» է։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանն այս մասին ասել է «Մեծ քսանյակի» առցանց գագաթնաժողովի իր տեսաուղերձում։
«Չորս օրով մարդասիրական դադարի հաստատման և թեկուզ սահմանափակ թվով պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնելը դրական զարգացում է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի կայուն զինադադարին և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը», – ասել է Էրդողանը։