ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունր կարող է շարունակվել, քանի դեռ Իսրայելը չի հասել ՀԱՄԱՍ խմբավորման վերացմանը, որպեսզի երաշխավորի իսրայելցիների անվտանգությունը: Այս մասին գրում է Times of Israel-ը:
«Իսրայելի գործողությունը Գազայում կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ն այլևս չունենա իսրայելցիներին սպանելու, բռնության ենթարկելու և սարսափելի բաներ անելու կարողությունը», – հայտարարել է Բայդենը:
Բայդենը հավելել է, որ Իսրայելի զինվորականները «պարտավոր են հնարավորինս զգուշավորություն ցուցաբերել իրենց թիրախներին հետևելու համար»:
Բայդենի վարչակազմը շարունակել է ընդդիմանալ Իսրայելի կողմից Գազայի հատվածում կրակը դադարեցնելու միջազգային կոչերին՝ ասելով, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից:
Բայդենն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկումներ են անցկացրել իսրայելցիների հետ՝ կոչ անելով նրանց «չափազանց զգույշ» լինել պաղեստինյան անկլավի հիվանդանոցների շուրջ ռազմական գործողություններում: