«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը։
«Ես հրաժարվում եմ մանդատից, մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն: Ակնկալում ենք, որ նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, կտեսնեն իրենց պաշտպանների»,- հայտնել է նա: