Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Կիևում պայթյուններ են եղել

Կիևում հայտարարված օդային տագնապի ֆոնին հզոր պայթյուններ են որոտացել. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների՝ օդային տագնապի ազդանշանն Ուկրաինայի մայրաքաղաքում հնչում է Մոսկվայի ժամանակով ժամը 09։02-ից (Երևանի ժամանակով՝ 10։02)։ Միևնույն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապը հայտարարվել է միայն այն բանից հետո, ինչ պայթյունների ձայներ են լսվել։

Պայթյունների մասին մամուլում տարածված լուրերից որոշ ժամանակ անց Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է տեղեկությունն իր թելեգրամյան ալիքում։