Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կխզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները այն պետության հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես չեմ հավատում, թե որևէ երկիր կճանաչի ԼՂՀ-ն: Քանի որ մեկ ժամ անց մենք կխզենք բոլոր դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Սա կատեգորիկ է», շեշտել է Ադրբեջանի նախագահը: