Հարգելի՛ լրագրողներ,
Հրավիրում ենք «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13։00-ին, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնում (հասցեն՝ Երևան, Ամիրյան փող., 4/7 շենք)։
Շուրջ մեկ տասնյակ մասնագետներ Հայաստանից, Իրանից և Լիբանանից կդիտարկեն Արցախի ու Պաղեստինի խնդիրները՝ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ն։ Նպատակն առկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները, ինչպես նաև հայության հաղթահարելիք մարտահրավերները պարզաբանելն է։
Հարգանքով՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյան +374 91 52 46 45