Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նոյեմբերի 8-ին կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։
Մայր Աթոռից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով: