Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ներմուծվող որոշ ապրանքների վրա կառավարությունը քվոտա սահմանեց

Կառավարությունը Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանել է  հետեւյալ քվոտաները՝

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցված, թարմ կամ պաղեցրած – տարեկան 9 հազար տոննա,

Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 12 հազար տոննա

Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 39,1 հազար տոննա

Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած – 1,2 հազար տոննա:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։