Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն աշխատանքային վերջին օրը խոսել է իր դեմ հալածանքների, քաղաքական հետապնդումների, շանտաժի մասին։
Նա պատմել է, որ արդեն մեկ տարի բուհում բռնաճնշումներ են տեղի ունենում, որոշ դասախոսներ ժամեր են ստանում, որոշները՝ ոչ, ամեն ինչ արվում է, որպեսզի չընտրված, բայց ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն ամրապնդի դիրքերը և դրա համար սկսել են ազատվել անցանկալի մարդկանցից, այդ թվում՝ իրենից։
Սեպտեմբերի 19-ին է Դավիթ Գյուրջինյանը Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը տվել, իսկ մինչ այդ Ակոպյանին անգամ շանտաժի են ենթարկել՝ եթե դիմում չգրես, քրեական գործեր կհարուցեն։
Նոյեմբերի 9-ից Ցուլակ Ակոպյանն այլևս Բրյուսովի համալսարանի պրոռեկտորը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում.