Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի արտաքին առևտուրը 2023թ. հունվար-սեպտեմբերին աճել է 45.8 %-ով՝ կազմելով 13 մլրդ 608 մլն դոլար:
Արտահանումն աճել է 44.8%-ով՝ հասնելով 5 մլրդ 120 մլն դոլարի, ներմուծումը՝ 46,5%-ով՝ կազմելով 8 մլրդ 488 մլն դրամ։
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Անցած 9 ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 35,1%-ը, որը գումարային արտահայտմամբ կազմում է 4,7 մլրդ դոլար:
ՀՀ-ի հաջորդ առևտրային գործընկերը Եվրամիությունն է, որի հետ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը 15% է կազմել։ ԵՄ-ի հետ առևտուրն աճել է 16%-ով՝ կազմելով 2 մլրդ դոլար։
Եթե Հայաստանից Ռուսաստան արտահանումն անցած 9 ամիսներին աճել է 85%-ով և հասել 2,6 մլրդ դոլարի, որն արտահանման ամբողջ ծավալի 51%-ն է, Եվրամիություն արտահանումը կրճատվել է 5,1%-ով՝ կազմելով 575 մլն դոլար։
ՀՀ-ից ԵՄ ներմուծումն աճել է 53%-ով` հասնելով 1,5 մլրդ դոլարի: ՀՀ-ից ՌԴ ներմուծումը ևս աճել է 18.2%՝ հասնելով 2 մլրդ 135 մլն դոլարի։