Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ԵՄ-ն կանգնած է Վրաստանի կողքին, և մենք կասկած չունենք, որ ապագայում Վրաստանը կդառնա ԵՄ անդամ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Եվրոպական արտաքին կապերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելը հայտարարել է, որ Վրաստանն ապագայում կդառնա Եվրամիության անդամ:

ՏԱՍՍ-ի փոխացմամբ, այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիում Արևելյան գործընկերության և Եվրամիության անդամ երկրների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքները:

«Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին, և մենք կասկած չունենք, որ ապագայում երկիրը կդառնա Եվրամիության անդամ»,- Շուբելի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։