Սպասվում է, որ Վագիֆ Խաչատրյանի դատական քննությունն այսօր կավարտվի, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր կշարունակվի Հակարիի կամրջից հուլիսի 29-ին ապօրինաբար առևանգված ու գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործով դատակն նիստը։ Բաքուն արցախցուն մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։