Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին ։
«Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն պատասխանել է, որ «դա հնարավորություններից մեկն է»», — նշվում է հաղորդագրության մեջ: