Ձերբակալված Լևոն Քոչարյանը նոյեմբերի 6-ին կհայտարարվի պատգամավոր, որից հետո նա պետք է ազատ արձակվի կալանքից.
Միհրդատ Մադաթյանի, Անժելա Նալբանդյանի և Գերասիմ Վարդանյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո ընտրացուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։
Պատգամավորի կարգավիճակ ստացած Քոչարյանն այլևս չի կարողանա կալանքի տակ գտնվել՝ համաձայն Սահմանադրության։
Միևնույն ժամանակ, պատգամավորական անձեռնմխելիության պատճառով ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցման. ասվում է Քոչարյանի փաստաբանների հայտարարության մեջ։