Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ի գիտություն արցախցիների

Նոյեմբերի 6-ից Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանությամբ փախստականի կարգավիճակ ստացած անձինք հնարավորություն կունենան դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

– լրացված դիմումի ձև,

-ծննդյան վկայական,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,

– 6 գունավոր լուսանկար՝ 35 x 45 մմ չափերի,

– ամուսնության վկայականը և դրա պատճենը՝ դիմողի կողմից ազգանունը փոխելու դեպքում,

– եթե անձնական տվյալները փոխվում են սահմանված կարգով, ապա պահանջվում է ներկայացնել նաև փոփոխությունները հաստատող փաստաթուղթ,

– պետական ​​տուրքի վճարման անդորրագիր,

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները հնարավորինս արագ ընթացք կստանան։ Քաղաքացիություն ստանալու համար դիմելիս ժամանակավոր պաշտպանության վկայական տրամադրելը պարտադիր չէ։

Փաստաթղթերը ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3 հասցեով, ինչպես նաև միգրացիոն և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժիններ՝ մարզերում։