Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր գնդակոծությունների ու ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 9,488 մարդ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պաղեստինի առողջապահության նախարարությանը հղումով։
Նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարձակումների զոհերի թվում կա 3,900 երեխա ու դեռահաս։
Հաղորդվում է նաև, որ վերջին էսկալացիայի ընթացքում Գազայում սպանվել է 150 բուժաշխատող, ոչնչացվել` շտապօգնության 57 մեքենա։