Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների՝ Արմեն Աշոտյանի, Տաթև Արցախի, Նարեկ Մալյանի և այլոց վերաբերյալ հարցեր, ներկայացրել եմ ուշագրավ տվյալներ։ Անդրադարձ է եղել նաև ոստիկանական համակարգում առկա կամայականություններին և դատական համակարգում կատարվողին»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Մամիջանյանը զրույցի ընթացքում խոսել է նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախից բռնի տեղահանվածների մասին։