Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չինաստանում հայտնաբերվել են անօրինական օտարերկրյա մոնիտորինգի սարքեր

Չինաստանի պետանվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկրում հարյուրավոր անօրինական օտարերկրյա եղանակային մոնիտորինգի կետեր են հայտնաբերել, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար:

Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ օբյեկտները, որոնք  եղանակային տվյալներ են փոխանցում արտասահման, հայտնաբերվել են երկրի ավելի քան 20 շրջաններում, դրանցից մի քանիսը տեղադրված են զորամասերում և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում, որոշները վերլուծում են բերքատվությունը ՉԺՀ-ի հիմնական հացահատիկային շրջաններում։