ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց ու ճանապարհները բացելուց հետո Հայաստանը տնտեսական մեծ աճ է ունենալու։
«Հայաստանը չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ճանապարհներնԱդրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն։ Ես ձեզ խոստանում եմ՝ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 12-14 տոկոս աճ ենք ունենում, ապա այդ ժամանակ կրկնապատիկ, եռապատիկ աճ է ունենալու, և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են։ Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,-ասել է նա։
Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, արվում է հայելային մոտեցմամբ. լրագրողների ներկայությամբ իր կարծիքն է հայտնել ԱԺ նախագահը։
«Ասում են՝ դուք 30 տարի մեր երկիրը գրավել եք և 30 տարի պահել եք օկուպացիայի տակ։ Կրկնում եմ՝ իրենց գործողությունները հայելային են»,- ինչպես տեսնում ենք, Արցախը պատերազմով օկուպացնելու Ադրբեջանի գործողությունները Ալեն Սիմոնյանն արդարացի է համարում։ Այսինքն՝ իբր 30 տարի մենք օկուպացրել ենք ադրբեջանցիների երկիր Արցախը, նրանք էլ մեզնից «Զանգեզուրի միջանցք» են ուզում։ Ահա և Ալեն Սիմոնյանի «հայելայինի» հիմնավորումը։
Սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, որն Աղդամն իր հայրենիքն էր համարում։ Հիմա ակնարկում է, որ մենք «ադրբեջանցիների երկիրը 30 տարի օկուպացրել ենք»։