Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարո՛ն Ռոթ, Ինչու՞ Բունդեսթագը չի հետեւում Ավստրիայի օրինակին

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

2016-ի հունիսի 2-ի Հայոց ցեղասպանության բանաձեւից է բխում ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձեւի ընդունումը

Հայաստանը շրջում է ուղղությունը. նախկինում իրեն սատարող ուժից՝ Ռուսաստանից հեռանում է: ՀՀ այլեւս չի ցանկանում սեփական երկրում աջակցել ռուսական ռազմակայաններին: Գերմանական ռադիոն՝ Deutschlandfunk-ը հոկտեմբերի 26-ին այսպես սկսեց տեղեկատվությունը՝ հղում անելով ՀՀ վարչապետի՝ «Wall Street Journal»-ին տված հարցազրույցին, ըստ որի « ԼՂ-ի գրավումը անվտանգության ոլորտում հանգեցրել է հարաբերությունների վերանայման անհրաժեշտության»: Երկար ժամանակ ՀՀ-ի պաշտպանը համարվող Ռուսաստանը չէր կարողացել կանխել էթնիկ հայերով բնակեցված ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումը, պարզաբանում է «Դոյչլանդֆունկը» ՝ հավելելով, որ ռուս զինվորականները այժմ Հայաստանում ունեն 2 զորանոց եւ ավիաբազա:

Գերմանական ռադիոյի եթերում Հայաստանից նոր վերադարձած Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը հեռախոսային հարցազրույցում նույնպես հաստատեց Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու մասին տեղեկությունը՝ հուշելով, թե Հայաստանը նոր գործընկերների կարիք ունի՝ հաշվի առնելով նաեւ հարեւան երկրներից աճող սպառնալիքները: Նա շեշտեց, որ քաղաքական գիծը ավելի վաղ էր հեռացել, այժմ՝ հայ հանրությունն էլ հիասթափված է: Խոսելով Հայաստանին շրջապատող հարեւանների մասին, Ռոթն ասաց, թե « ծանր» հարեւաններ են՝ Իրանը, Թուրքիան, միակ երկիրը, որի հետ լավ հարաբերություն ունի Հայաստանը, Վրաստանն է: Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, առաջին հերթին դա պետք է լինի ԵՄ-ն, որը հիմա պետք է հստակ ազդանշան տա՝ կսատարենք ասելով»:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Դոյչլանդֆունկի» եթերում ընդգծում է, թե ԵՄ-ն պետք է համակողմանի աջակցություն հատկացնի Հայաստանին: «Դոյչլանդֆունկի» հարցազրուցավարը նկատել է տալիս, որ իսրայելապաղեստինյան հակամարտության բռնկման ստվերում է հայտնվում ԼՂ-ից բռնագաղթը, Ադրբեջան- Հայաստան հակամարտությունը, ինչը չի ժխտում նաեւ Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատ պատգամավորը՝ ընդգծելով, թե ժողովրդավար Հայաստանին մենակ չի կարելի թողնել ավտոկրատ Ադրբեջանին դեմ հանդիման: Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության մասին, Ռոթը ասում է, թե 100 հոգանոց կազմը անվտանգության զգացում է փոխանցում Հայաստանի բնակչությանը, ընդգծում է, թե ՀՀ-ին պետք է տրամադրել մարդասիրական մեծ օգնություն, քանզի բռնագաղթածների քանակը ծանր մարտահրավեր է Հայաստանի համար: Նա նշում է, թե Հայաստանը կարիք ունի ռազմական օգնության՝ հիշատակելով, թե Ֆրանսիան այդ ուղղությամբ քայլ է անում, այնուհետ ակնարկում է, թե ԵՄ- ին մերձեցնելու տարբերակներից մեկն էլ վիզայի ազատականացումը կարող է լինել:

«Դոյչլանդֆունկի» այն հարցին, թե Ուկրաինայի պատերազմին զուգահեռ ԵՄ-ն ունի՞ բավարար ներուժ ռազմական հնարավոր նոր հակամարտության մեջ ներգրավվելու համար, Ռոթը հետեւյալ կերպ է արձագանքում՝ Եվրոպական անվտանգության քաղաքականության բաղկացուցիչ մասն է այս տարածաշրջանում էլ (նկատի ունի Հարավային Կովկասը-Ան. Հ.) խաղաղություն եւ կայունություն հաստատելու մեջ ներդրում ունենալը: «Մե՛ր շահերից է բխում, որ երկիրը պաշտպանված լինի ռուսական ագրեսիայից, որ տասնամյակների հակամարտությունը վերջ գտնի: Կհաջողենք, եթե ավելի ընդգրկված լինենք»: Իսկ Ադրբեջանի վերաբերյալ էլ ընդգծում է, թե պիտի ցույց տալ, որ եթե երկիրը գազով եւ նավթով հարուստ է, չի նշանակում, թե նրան ամեն բան կարելի է արտոնել: Հարցազրուցավարը պահը բաց չթողեց՝ շատերն են զարմացած, որ ԵՄ-ն, Գերմանիան համեմատաբար լուռ մնացին, երբ օրերի ընթացքում ԼՂ-ն ստիպված էին լքել հազարավոր հայեր: Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների, սաստող ինչ-որ քայլերի մասին չի հիշատակվում:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների նախագահը նկատել տվեց, թե հայերը շաբաթներ, ամիսներ ի վեր զգուշացնում էին, որ Ադրբեջանից ռազմական էսկալացիա կարող է լինել, «մե՛նք ականջալուր չէինք լինում կամ չէինք ուզում լսել», ասաց Ռոթը՝ հիշեցնելով, որ Շոլցի եւ Մակրոնի խաղաղությանն ուղղված բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը վկայությունն է, որ «ավելի վաղ պիտի հասկացնեինք, որ չենք հանդուրժելու, պատժամիջոցներ կիրառեինք»: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին հարցին Ռոթն ասաց, թե վտանգն առկա է, առաջին հերթին նշելով Ադրբեջանի՝ բանակցություններից հրաժարվելու հիմնավորումը, նաեւ հիշատակելով երկու մեծ ճգնաժամերը՝ Իսրայելում ահաբեկչությունը, Մերձավոր Արեւելքում հակամարտությունը եւ ՌԴ-Ուկրաինա պատերազմը: Ավտորիտար բռնակալները իրենց նպատակը հետապնդում են ռազմական միջամտությամբ, նաեւ վերոհիշյալ իրադարձությունների ստվերում գործելու առիթն օգտագործելով, այդ է պատճառը, որ այժմ ակտիվ պիտի գործենք  տեղում, «Դոյչլանդֆունկի» ուղիղ եթերում ասաց Միշայել Ռոթը:

Ռոթը մի քանի օր է, ինչ X-ի իր միկրոբլոգում ծանուցում է Հայաստան կատարած այցի մասին: Արարատի պատկերով կարճ մի տեսանյութին կից գրում է, թե Հայաստանը հրաշալի երկիր է, Արարատը` սրբազան լեռ, որի գագաթին Նոյն է իջեւանել: Նա թերեւս գերմանացի քաղաքական գործիչներից միակն է, որ անընդհատ ընդգծում է Հայաստանին սատարելու, Ռուսաստանից հեռանալը ԵՄ-ի համար մերձենալու, տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու հրատապության, առիթը բաց չթողնելու անհրաժեշտության մասին: «Ազգ»ի ընթերցողն էլ մեր հոդվածներում նկատած կլինի, որ Ռոթն անընդհատ խոսքի սլաքն ուղղում է ԵՄ-ին: Մի կառույցի, որի անդամները չհամընկնող շահեր ունեն՝ հատկապես Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցում: Մեզ համար զարմանալի է, որ Բունդեսթագի հանձաժողովի նախագահը Ադրբեջանին պատժելու անկեղծ ցանկությունը չի սկսում, համառորեն չի պնդում խորհրդարանական իր երկրում: Հոկտեմբերի 19-ին դրա օրինակը ցույց տվեց Ավստրիայի խորհրդարանը՝ միաձայն ընդունելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ, որ ստացել էր հինգ խմբակցությունների աջակցությունը:

Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում Գերմանիան ամենամեծ պատասխանատվությունն ունի: Ինչու՞ Ռոթը սրա մասին չի հիշատակում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Lուսանկարը՝ Միշայել Ռոթի X-ի միկրոբլոգից: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ:

Նախորդ գրառումը

«Արցախյան հաղթանակը փոշիացվեց ապիկար, ընչաքաղց եւ ագահ ղեկավարների պատճառով»

Հաջորդ գրառումը

Դուք «Խաղաղության խաչմերուկ» նախագծեք, Ալիեւը՝ պատերազմ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

18/06/2026
Նորություններ

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026
Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հաջորդ գրառումը

Դուք «Խաղաղության խաչմերուկ» նախագծեք, Ալիեւը՝ պատերազմ

Լրահոս

Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության. Արմեն Այվազյան

18/06/2026

Դարձյալ հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող վայ-իշխանությունը և գլխավոր ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, անհաղորդ են աշխարհառազմավարական իրադրության բեկումնային...

Փաշինյան Նիկոլը 381 116 ՀՀ քաղաքացու մեղադրում է ընտրակաշառակերության մեջ. Կարեն Հեքիմյան

18/06/2026

Փաշինյան Նիկոլը Հայաստանը «փու՞ռն է տալիս»։ Եթե ընդդիմության մասին խոսելիս Փաշինյան Նիկոլը նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան...

Ադրբեջանը քառօրյա պատերազմում  խախտել է հայ զինվորների կյանքի իրավունքը և պարտավոր է 90 հազար եվրո վճարել զոհի հարազատներին. ՄԻԵԴ-ի վճիռը

18/06/2026

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է  2016 թվականի պրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ...

Հայաստանում չեն հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել նրան երկրի երեսից. ԵԽ պատգամավոր

18/06/2026

Կիպրոսից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադին «Alpha News»-ի հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն մոտեցման հետ, որը փաստացի...

Այս թափառախումբը պետք է իշխանազրկվի եթե ոչ առաջիկա շաբաթների, ապա առնվազն ամիսների ընթացքում. Վարդան Բալյան

18/06/2026

Հունիսի 18֊ի իրանա֊ամերիկյան համաձայնագրի 14 կետերից 5֊ը վերաբերում են ԱՄՆ֊ի պարտավորություններին, ևս մի քանի կետեր Իսլամական հանրապետության և ԱՄՆ երկկողմ...

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան

18/06/2026

Ես կրքոտ հռետոր եմ. եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու, այսօր լրագրողների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական