Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք «Խաղաղության խաչմերուկ» նախագծեք, Ալիեւը՝ պատերազմ

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» տարածաշրջանային համաժողովում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարածաշրջանն ունի խաղաղության կարիք, խաղաղությունն էլ այն է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, եւ բոլոր տեսակի կապերի զարգացումը հնարավոր է միայն բաց ճանապարհներով: Եւ պատմել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որի վերաբերյալ հիշատակել էր ե՛ւ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին, ե՛ւ The Wall Street Journal թերթին տված վերջին հարցազրույցում: Այդ նախագիծը նախատեսում է անարգել հաղորդակցություն Հայաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ (երկաթուղիների, ճանապարհների, խողողովակաշերի, մալուխների եւ էլեկտրագծերի կառուցում), այն խաղաղության օրակարգի մաս է: Ապա եւ նշել է նախագծի սկզբունքները՝ հաղորդուղիներն ու ենթակառուցվածքները գտնվելու եւ աշխատելու են երկրի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, մաքսային եւ սահմանային հսկողությունն իրականացնելու են տվյալ երկրների համապատասխան մարմինները, այդ թվում հաղորդուղիների, տրանսպորտային միջոցների ու մարդկանց անվտանգության ապահովումը, հաղորդուղիները ե՛ւ միջազգային, ե՛ւ ներքին փոխադրումների համար են ծառայելու՝ գործելով հավասարաության եւ փոխադարձության սկզբունքով:

Հայաստանում կստեղծվի նոր մարմին, որը Պարեկային ոստիկանության հետ մեկտեղ կապահովի այդ հաղորդուղիների, բեռների եւ մարդկանց անվտանգությունը:
Նախագիծն առաջիկայում պաշտոնապես կներկայացվի տարածաշրջանի երկրների կառավարություններին:

Մեր տարածաշրջանում, որտեղ Արցախ է հայաթափվել, որտեղ ադրբեջանցիք Հայաստանի մի շարք տարածքներ ներխուժելուց հետո՝ նստել-մնացել են, որտեղ մեկ օր առաջ ավարտվեց ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունը, որտեղ մեր քթի տակ Իսրայել-Պաղեստին հակամարտությունն է սրվել, այնպիսի իդիլլիկ խորագրով եւ բովանդակությամբ նախագծի առաջարկությունն, իհարկե, կարող է թվալ իդեալիզմ, վերացական ու չիրականանիլք մի բան, մանավանդ հենց առաջարկողն է ասում՝ այդ բոլորը հնարավոր է խաղաղության օրակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջ տանելուց, խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո: Փաշինյանը Թբիլիսիում կրկին հիշեցրել է այդ օրակարգը՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանագծում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի առանցքն, ըստ Փաշինյանի, այն է, որ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն սկսել է անգամ չգնալ արեւմտյան ձեւաչափերով բանակցային հարթակներ՝ Գրանադա չէր գնացել, Բրյուսել գնալուց է հրաժարվել, աշխարհում էլ՝ տաք կետերի պակաս չկա, իսկ Ալիեւի մտքինը հավանաբար ոչ թե նույնիսկ շատերիս համար քննադատելի եւ ոչ հայանպաստ իրողությունների առկայությամբ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի սահմանների ճանաչումն է, այլ իր բացված ախորժակով նոր տարածքներ կուլ տալը Հայաստանից, այնպես որ այս «գռանդիոզնի» նախագիծն, անգամ մեր ընդդիմության թունդ քննադատությունն էլ եթե նկատի չունենանք, հազիվ թե մի տասը տոկոսով անգամ իրականանալի է, մանավանդ չգիտենք՝ ի՞նչ նշանների վրա է հիմնված Փաշինյանի հույսը՝ առաջիկա ամիսներին ստորագրելու Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությւոններ հաստատելու պայմանագիր:

Կարեւորը՝ սիրուն ծրագրեր այստեղ-այնտեղ բարձրաձայնվեն, օդը լցնեն ինչ-որ բովանդակությամբ, մանավանդ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մետաքսի ճանապարհի հետագիծն է կրկնելու գոնե թղթի վրա, դե իսկ համանուն համաժողովը չգիտենք, թե ի՞նչ կտա նման ծրագրերի առարկայացման առումով Հայաստանի համար, բացի նրա վարչապետի մեդիա ֆոնի հետնապատկեր լինելուց:

Այս շաբաթ շատ հետաքրքրական զարգացումների սկիզբ է դրվել Հայաստանի ռազմատեխնիկական համալրումների ոլորտում՝ նկատի ունենք Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համալիրների ձեռքբերումը, որը իշխանության հայտարարած՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում դաշնակիցների կազմն ընդլայնելու եւ բուն համալրումների դիվերսիֆիկացման միտումներից է, որի մասին Փաշինյանը հայտարարել էր The Wall Street Journal թերթին տված վերջին հարցազրույցում: Թեեւ երկու փաստ անհանգստացնող է՝ որ ՌԴ-ն խանդով է վերաբերում այդ բոլորին,Պեսկովի նյարդային արձագանքը վկա, եւ բացի այդ՝ զարմանալիորեն Ֆրանսիայի հետ տվյալ համաձայնությունը չափից ավելի շատ գովազդվեց: Ընդդիմությունից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ դա կատարվում է ՌԴ -ի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին: Բացի այդ՝ ռազմատեխնիկական համալրումները լռություն ու գաղտնիություն են սիրում, մինչդեռ Ֆրանսիայից ձեռքբերման այս աստիճանի գովազդումն անհանգստության աղբյուր դարձավ փորձագիտական շրջանակների համար, որոնք կարծում են, թե դա կարող է հրահրել մեր ագրեսիվ հարեւանի (եւ ոչ միայն) կողմից սադրանքներ, մանավանդ՝ շատ միջազգային փորձագետներ են կանխատեսում հայ-ադրբեջանական սահմանին նոր սրացման հնարավորությունը:
Քանի որ այս շաբաթ համարյա ամեն օր նորություն կար Հայաստանի շուրջ, մենք դեռ կհետեւենք եւ ավելի կմանրամասնենք հաջորդ շաբաթ:

Մի հարցի միայն անդրադառնանք: Հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ժամանակավորապես փախստականի կարգավիճակ է տալիս՝ նրանց մի շարք խնդիրների լուծում տալու նպատակով, սահմանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները, միջազգային կոնվենցիաներով սահմանաված կարգով նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունից օգտվելու հնարավորությունը: Արդյոք այդ կարգավիճակը հնարավորություն տալո՞ւ է արցախցիներին՝ դիմելու միջազգային ատյաններ՝ Ադրբեջանից կորցրած ինչքի եւ սեփականության դիմաց փոխհատուցում պահանջելու համար, կամ, որ ավելի լավ կլիներ՝ նրանց փոխարեն դա ասենք աներ Հայաստան պետությունը: Կամ՝ միգուցե հենց Ադրբեջանի հետ փուլային պայմանավորվածությունների հնարավոր ձեռքբերման դեպքում, որի մասին ասում էր ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը, հնարավոր կլինի նաեւ պայմանավորվել այդ փոխհատուցման վերաբերյալ: Իսկ միգուցե արցախցիների վերադառնալու հնարավորությունից իշխանությունը դեռ չի՞ հրաժարվել: Այս վերաբերմամբ ԱԺ վերջին ճեպազրույցներին խորհրդարանականներից հստակ պատասխաններ դեռ չստացանք՝ նոր որոշման հնարավորությունները դեռ ուսումնասիրվում են, ըստ ՔՊ ներկայացուցիչների, ըստ այդմ էլ միջազգային ատյաններ դիմել-չդիմելու հարցը կհստակեցվի: Իսկ «Պատիվ ունեմից» Հայկ Մամիջանյանի պատասխանն այն տրամաբանությամբ էր, որ ոչինչ պետք չէ կապել ներկա իշխանության հետ, իսկ արցախցիների փոխարեն տաքուկ տեղերում նստածներն էլ հարկ չէ, որ այդ առումով նրանց խորհուրդ տան:

Ամբողջ խնդիրն այն է, որ հարյուր հազար մարդու խնդիրների լուծումը կարող է տարիներ երկարել, մինչդեռ միջազգային պաշտպանությամբ փոխհատուցումների պահանջումն ու ստացումը արցախցիների կյանքը էականորեն կթեթեւացներ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Պարո՛ն Ռոթ, Ինչու՞ Բունդեսթագը չի հետեւում Ավստրիայի օրինակին

Հաջորդ գրառումը

Հրեական լոբբին կպատժի՞ Գութերեշին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հրեական լոբբին կպատժի՞ Գութերեշին

Լրահոս

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական