Վերնագրով միջազգային գիտաժողովը, որի մեկնարկը կտրվի այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ին, Մատենադարանի մեծ դահլիճում Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմի ցուցադրությամբ, շարունակվելու է նույն վայրում հաջորդող՝ հոկտեմբերի 28, 29-ին: Ինչպես հոկտեմբերի 24-ին ասուլիսում իրազեկ դարձրին գիտաժողովի կազմակերպիչներ հոգեբույժ եւ հոգեվերլուծող Իռեն Նիգոլյանը, Հայաստան-Շվեյցարիա պառլամենտական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, տարաճյուղ գիտակարգեր ներկայացնող երկօրյա՝ ֆրանսերեն եւ հայերեն բանախոսությունները նպատակ ունեն հայոց հազարամյա պատմության ընթացքում եղած ձախողումների, բաց թողնված հնարավորությունների վերլուծության հիման վրա խոհամշակելու հայոց ինքնության վերամրապնդմանը նպաստող բանաձեւեր: Մուտքն ազատ է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ