Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՐՑԸ

27/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհրդին` տեղեկացնելով, որ կառավարությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները եւ անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղեւորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչությունը Հանրային խորհրդին առաջարկել է համատեղ քննարկել հարցը: Ինչպես նշում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ` առաջին անգամ է, որ քննարկում կազմակերպվում է մինչ շենքը քանդելը: Ըստ նրա` որեւէ շենքի համար էլ կարելի է պատճառ գտնել ու քանդել այն, սակայն շենք պահելն է դժվար:

Երեկ Հանրային խորհուրդը կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու խնդրին:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դեռեւս ամիսներ առաջ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, սական քաղաքապետարանին կից գործող քաղաքաշինական խորհուրդը մերժել էր դիմումը: Քաղաքապետարանի ճարտարապետական հանաձնաժողովի նախագահ Հրաչյա Պողոսյանը երեկ նշեց, որ հին համալիրը նախ եւ առաջ ճարտարապետական արժեք է. «Իսկ որեւէ հուշարձանի ֆիզիկական վիճակը պատրվակ չէ քանդելու համար»:

Քննարկման ժամանակ նշվեց նաեւ, որ օդանավակայանի հին շենքը Փարիզում մի մրցույթի ժամանակ արժանացել է ճարտարապետական լավագույն կառույց մրցանակի կոմպոզիցիոն իր լուծումների համար:

Իսկ Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը նշեց, որ շենքն այժմ չի օգտագործվում, իսկ հիմնովին վերանորոգելու համար անհրաժեշտ է 10-12 միլիոն դոլար: Ըստ նրա` օդանավակայանը հետագայում ընդարձակվելու է դեպի աջ, եւ այդ դեպքում հին շենքն արդեն կխանգարի: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն առարկեց` թե ինչու՞ չի ընդլայնվում դեպի ձախ: Ձախ կողմում էլ կան կառույցներ, որոնք կքանդվեն, ըստ ճարտարապետի` դրանք հենց քանդելու բաներ են:

Իսկ ավիացիայի բնագավառում ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Քոչարյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ այսօր հանրապետությունում կա 12 օդանավակայան, որոնք չեն շահագործվում, սակայն նախատեսված է, որ առաջիկայում դրանք շահագործվելու են:«Հետեւաբար հին շենքը կարող է ծառայել ներքին ուղեւորների համար, եւ այն քանդելու կարիք չկա»:

Խնդիրն առաջիկայում կքննարկվի Հանրային խորհրդի լիագումար նիստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԱԴԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱԿՆԱՐԿԵԼ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական