Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում վառելիքը սպառվել է. հաղորդում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Նախօրեին Գազայի բնակիչների համար ջուր, սնունդ եւ բժշկական օգնություն տեղափոխող 14 բեռնատարներ Ռաֆահ անցակետով մտել են անկլավ։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ը, մարդասիրական օգնությունը տրամադրվել է հենց կազմակերպության և Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության կողմից։ Անցյալ շաբաթ ևս 20 բեռնատարներ է մտել Գազա։
Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կիդրան հայտնել է, որ իսրայելական հրետակոծությունների և վառելիքի պակասի պատճառով շարքից դուրս է եկել 12 հիվանդանոց և 32 բժշկական կենտրոն։