Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Այս հրեան աջակցում է Պաղեստինին»

Կլիմայի փոփոխության պատճառով բնապահպանական խնդիրների սրման ուսումնասիրմամբ զբաղվող հանրահայտ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հանդես է եկել՝  ի պաշտպանություն Պաղեստինի։

«Այսօր մենք գործադուլ ենք անում՝ հայտնելով մեր աջակցությունը Պաղեստինին և Գազային։ Աշխարհը պետք է կոչ անի անհապաղ զինադադար հայտարարել, արդարություն և ազատություն ենք պահանջում պաղեստինցիների և բոլոր տուժած խաղաղ բնակիչների համար»,- գրել է բնապահպան ակտիվիստը Twitter-ում:

20-ամյա Թունբերգը նաև  կցել է լուսանկար, որտեղ ինքն ու համախոհները «Աջակցիր Գազային», «Այս հրեան աջակցում է Պաղեստինին», «Ազատ Պաղեստին» գրություններով ցուցանակներ են բռնել։