Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քաղաքացիությունից զրկեք սիոնիզմի սպասավորներին»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական թերթը պահանջում երկրից վտարել բոլոր հրեաներին

Հոկտեմբերի 17-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջողեֆ Բայդենը վաշինգտոնից ուղեւորվում էր Իսրայել, իսրայելական օդուժը ռմբակոծում է Գազայում «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցը, որի հետեւանքով զոհվում է առնվազն 500 հոգի, մեծամասնությամբ կանայք եւ երեխաներ: Al arabiya հեռուստակայանի տվյաներով, սակայն, զոհվածների թիվը գերազանցում է 800-ը: Ամենեւին չի բացառվում, որովհետեւ ռմբակոծության համար, ըստ թուրքական աղբյուրների, իսրայելական օդուժը մեկ տոննա կշռող ռումբ է օգտագործել:

Իսրայելի այս վայրագությունը բուռն հակազդեցություն առաջ բերեց աշխարհում: Իսրայելին դատապարտում են ՄԱԿ-ը, UNICEF-ն ու Եվրոպայի Խորհուրդը, որոնց միացել են բազմաթիվ պետություններ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Նորվեգիան, Սլովենիան, ինչպես նաեւ տարածաշրջանային պետություններից Իրանը, Եգիպտոսը, Ալժիրը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Լիբանանը եւ ուրիշներ: Իսպանիան, ի դեմս սոցիալական իրավունքների նախարարի պաշտոնակատար Ione Bellara-ի, հայտարարել է, որ Իսրայելը Գազայում «ծրագրված ցեղասպանություն է իրագործում, վարչապետ Նեթանյահուն, որպես պատերազմի հանցագործ, պետք կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ», ավելացնելով. «Ցեղասպանության դատապարտումը «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու դրսեւորում չէ, այլ ժողովրդավարության հրամայական»:

Այդ ընթացքում, Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասից հետո, ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի,  Հորդանանը եւս հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 18-ին  նախագահ Բայդենի գլխավորությամբ հրավիրվող քառակողմ հանդիպմանը: Գալով նախագահ Էրդողանին՝ թվում էր, թե նա սովորության համաձայն կհոխորտա մեծ տերությունների ղեկավարների վրա, սակայն հոդվածը գրի առնելու պահին նոյնիսկ չէր դատապարտել Իսրայելին: Բայց փոխարենը թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի առջեւ հավաքված ցուցարարներին:

Ամենայն հավանակությամբ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն Էրդողանի դերն է գողացել՝ նա նախ դատապարտեց ցուցարարների դեմ արցունքաբեր գազ օգտագործելու ոստիկանության արարքը, ապա ասաց. «Թուրքիայից անհապաղ պետք վտարել Իսրայելի դիվանագիտական առաքելությունը: Ոչ ոք չի կարող կասեցնել հակաիսրայելական ցույցերը երկրում, հետաքրքրական է, թե ոստիկանությունը ո՞ւմ հրահանգով է արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարաների դեմ»: Դավութօղլուն, ինչ խոսք, անուղղակի Էրդողանին է ակնարկում, իսկ Թուրքիայի նախագահը զարմանալիորեն զսպվածություն է դրսեւորում եւ սահմանափակվում Գազայի համար եռօրյա ազգային սուգ հայտարարելով:

Էրդողանի զսպվածությունը, սակայն, չի խանգարել իսլամամետ «Yeni Akit» թերթին՝ հոկտեմբերի 18-ի համարում հրապարակելու «Քաղաքացիությունից զրկեք սիոնիզմի սպասավորներին» վերնագրով խմբագրականը, որտեղ մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի կազմակերպած գործողությունից հետո, աշխարհի չորս ծայրից երկակի քաղաքացիություն կրող հայրենակիցներին պաղեստինցի սպանելու համար օկուպացիոն բանակի կազմում ներառող Իսրայելի հրամանին ենթարկված թուրքական անձնագրով սիոնիստները, ըստ թիվ 5901 օրենքի, պետք է զրկվեն թուրքական քաղաքացիությունից: Հրեաները, որտեղ էլ լինեն՝ համարվում են Իսրայելի բնածին քաղաքացիները: Ուստի նրանք գնում, ծառայում են իսրայելական բանակում: Քանի որ նրանք այդ բանակի կազմում, մասնակցելով ջարդերին, հանցագործություններ են կատարում, պետք է կանգնեն դատաստանի առջեւ: Մինչ անմեղ մահմեդականներին սպանելու նպատակով Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից Իսրայել հրավիրված հրեաները տեսախցիկների առջեւ հանդես են գալիս քարոզչական ելույթներով, Թուրքիայից մեկնողներն աշխատում են լուռ  մնալ, որ տակից գործեն: Քանի որ Ստամբուլի, Իզմիրի պես խոշոր քաղաքներում բնակվող եւ թուրքական անձնագիր կրող հրեաները նույնպես Իսրայելի բնածին քաղաքացիների համարում ունեն, իրենք եւս սիրահոժար գնում եւ այնտեղ ծառայում են»: 

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձայն բարբառոյ… «Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի բլոգեր Միրզալին հաստատում է պատմաբան Վինսենթ Դյուքլերի կարծիքը՝ Ալիեւի գործողությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի բլոգեր Միրզալին հաստատում է պատմաբան Վինսենթ Դյուքլերի կարծիքը՝ Ալիեւի գործողությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական