Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ լրատվական գրասենյակ

Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը «SGI» (Soka Gakkai International) հիմնադրամի նախագահ Դաիսակու Իկեդային ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու եւ Սոկա համալսարանի հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով մեկնել էին Ճապոնիա:

Այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Ճապոնիայի Սոկա համալսարանի ղեկավարության եւ ուսանողության հետ, ինչպես նաեւ այցելել «SGI» հիմնադրամի մշակութային կենտրոններ եւ միջնակարգ դպրոց:

ԵՊՀ-ի համագործակցությունը ճապոնական Սոկա համալսարանի հետ սերտացավ, երբ դեռեւս 2012թ հունիսին ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել էր նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, որտեղ Սերժ Սարգսյանին շնորհվել էր համալսարանի պատվավոր դոկտորի կոչումՙ նախագահին հանձնելով ոսկե մեդալը:

«SGI» հիմնադրամը մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: Ներառում է թանգարաններ, մշակութային կենտրոններ, բարձրագույն եւ միջնակարգ կրթական հաստատություններ: Խաղաղության, հանդուրժողականության եւ մարդասիրության գաղափարները տարածող միության հիմնադիրն է մտավորական Դաիսակու Իկեդան:

Հայկական պատվիրակությանը մեծ շուքով են դիմավորել օդանավակայանում. շուրջ 50 մարդ հայկական պետական խորհրդանիշները պատկերող պաստառներով ողջունել են համալսարանականներին եւ ընթերցել Դաիսակու Իկեդայի ուղերձը:

Հայկական պատվիրակությունն այցելել է հիմնադրամի մշակութային կենտրոն-թանգարան, որտեղ կան տարբեր ազգերի մշակույթները ներկայացնող 200-ից ավելի երաժշտական գործիքներՙ դաշնամուրներ, երգեհոններ եւ այլն: Ի դեպ, այցելուները կարող են նվագել այդ գործիքները: Թանգարանում մի առանձին ցուցապատ էլ նվիրված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին. ներկայացված են փոքրիկ երգիչներիՙ Ճապոնիայում ունեցած ելույթները: Ընդ որումՙ ցուցասրահում առկա մատյանում այցելուները կարող են նաեւ իրենց տպավորությունների մասին գրել:

ԵՊՀ ռեկտորը Սոկա համալսարանում հանդիպել է բուհի ղեկավարության հետ: Հայկական պատվիրակությանը համալսարանի ուսանողները դիմավորել են «Էրեբունի-Երեւան» երգով, ինչը մեծ տպավորություն է գործել պատվիրակության անդամների վրա:

Արամ Սիմոնյանը եւ Սոկա համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Յոշիհիսա Բաբան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որիՙ երկկողմ համագործակցության շրջանակում կողմերն իրականացնելու են մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների եւ ուսանողների, համատեղ հետազոտությունների եւ ակադեմիական տեղեկատվության ու հրատարակությունների փոխանակում, խորհրդատվություն եւ այլ գործունեություն, ինչը կնպաստի 2 բուհերի զարգացմանը:

Արամ Սիմոնյանը Սոկա համալսարանի ռեկտորի կողմից արժանացել է բուհի բարձրագույն մեդալի, իսկ համալսարանի ուսանողական միավորման ներկայացուցիչ Սինձի Յամազակին բարեկամության պատվոգիր է հանձնել ԵՊՀ ռեկտորին: «Գիտենք, որ Ձեր համալսարանում ոչ միայն որակյալ մասնագետներ են պատրաստվում, այլեւ հիանալի սերունդ դաստիարակվում: Եվ դա արվում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, մասնավորապես Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ: Աշխատանք, որը հիմնված է գիտական եւ կրթական սերտ համագործակցության, ինչպես նաեւ փոխանակման արդյունավետ ծրագրերի վրա: Երկու համալսարանների հետագա սերտ համագործակցությունը հաստատելու համար մեր համալսարանի ղեկավարության եւ ուսանողների անունից պատիվ ունենք հանձնելու այս պատվոգիրը»,- նշել է Սինձի Յամազակին:

Այնուհետեւ հանդիսությունների դահլիճում, որտեղ ներկա է գտնվել ավելի քան 5 հազար մարդ (հիմնականում Սոկա համալսարանի շրջանավարտներ), Արամ Սիմոնյանը խաղաղասիրական անձնվեր գործունեության, մարդասիրական արժեքների տարածման եւ արմատավորման գործում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Դաիսակու Իկեդայի դիպլոմը, ԵՊՀ ոսկե մեդալն ու պատվավոր դոկտորի վկայականը հանձնել է Յոշիհիսա Բաբային: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեր համալսարանում գտնվելը: Շնորհակալ եմ «SGI» միությանը հրավերի համար: Մեր համալսարանների միջեւ համագործակցությունը նոր է սկսվել, սակայն վստահությամբ կարող եմ ասել, որ սա միայն առաջին քայլն է նոր համամարդկային արժեքներ ստեղծելու գործում: Մեզ համախմբում է կրթության եւ մշակույթի միջոցով մարդկության զարգացման եւ բարգավաճման գաղափարը»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

Դաիսակու Իկեդա

Դաիսակու Իկեդան ծնվել է 1928-ին Տոկիոյում: Նա մանկավարժ է, փիլիսոփա, բեղմնավոր հեղինակ եւ մեծ մարդասեր: Մեծ ներդրում ունի համաշխարհային մարդասիրական կրթության, միջմշակութային երկխոսության եւ խաղաղության քարոզման գործընթացում: Նրա հիմնադրած «SGI» (Soka Gakkai International) կառույցը հիմնված է հումանիստական, խաղաղ կյանքն ապահովող հասարակության կառուցման վրա: Այսօր արդեն հիմնադրամն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 12.5 մլն անդամ: Իկեդան իր սկզբունքները քարոզող մանկապարտեզներ է հիմնադրել Մալայզիայում, Սինգապուրում, Հոնկոնգում եւ Կորեայում, ինչպես նաեւ տարրական դպրոցներ ու «JUNIOR HIGH SCHOOL» հիմնել Բրազիլիայում: Նա նաեւ հիմնադիրն է մի շարք միջազգային շահույթ չհետապնդող խաղաղության եւ մշակութային հաստատությունների: Կրթության, մշակույթի եւ խաղաղության տարածման գործում իր ներդրած ավանդի համար Դաիսակու Իկեդային շնորհվել է 300 պատվավոր դոկտորի կոչում աշխարհի տարբեր բուհերի կողմից: Նա արժանացել է նաեւ ՄԱԿ-ի «Խաղաղության մեդալ»-ի, «Simon Wiesenthal Center»-ի հանդուրժողականության մրցանակի, «ROSA PARKS» մարդասիրական մրցանակի եւ այլն:

Սոկա համալսարան

Սոկա համալսարանը հիմնադրվել է 1971-ին Տոկիոյում: Համալսարանի կրթության հիմքում մշակույթն է եւ կենսական հողը, որն էլ յուրաքանչյուր նոր սերնդի ակունքն է: Բուհի գաղափարախոսության համաձայնՙ համալսարանը մի վայր է, որտեղ պետք է ծնվեն մարդասիրական կրթական սկզբունքներով ձեւավորված անհատներ: Մանկավարժական կազմը խթանում է ուսանողի ստեղծագործական, գիտական ձգտումներըՙ պատրաստելով իմաստուն, մարդասիրության, հարգանքի ու բարոյական արժեքների վրա հիմնված ուժեղ անհատներ: Սոկա համալսարանի հիմնարար սկզբունքներն ենՙ ստեղծել մարդասիրական կրթություն, լինել նոր մշակույթի բնօրրան եւ խաղաղության ամրոց մարդկության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱ՞ԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԸ 2014-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԸ 2014-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական