Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՆՍ ՓՐԱՅՍ. «ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՐԳՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է»

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բրիտանական դեսպանատան հրավերով, Հայաստանում Բրիտանիայի օրեր ծրագրի շրջանակում, Երեւանում է Լանս Փրայսը, որը անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավար է եղել 2000-2001թթ., ինչպես նաեւ վարչապետ Թոնի Բլերի մամլո խոսնակը 1998-2000թթ:

Լանս Փրայսը նաեւ գրող է, հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան: Աշխատել է The Guardian, Daily Telegraph, The Times, Independent Evening Standard, New Statesman, Today Programme, Newsnights, Panorama, Question Time, Channel Four News, BBC լրատվամիջոցներում:

Հինգշաբթի օրը, Լանս Փրայսը ունկնդիրներին ներկայացրեց իր աշխատանքային փորձը, ինչպես նաեւ վերլուծեց 30 տարիների ընթացքում բրիտանական մամուլի զարգացման կարեւոր դրվագները:

Լանս Փրայսն ուրախությամբ նշում է, որ մեդիան այսօր բաց է` եւ հետաքրքրական է աշխատել լրատվամիջոցներում: Չնայած այսօր Twitter-ն է դարձել լուրեր հաղորդելու, տարածելու ամենաարդյունավետ միջոցը:

Հիշելով BBC աշխատանքային տարիները` նա ասաց. «Երբ BBC-ում Հայոց ցեղասպանության մասին նյութ էի պատրաստում, թուրքերն այդ ժամանակ ակտիվացան ու ասում էին, որ ապատեղեկատվություն եմ տարածում: Ինձնից օրեր պահանջվեցին ղեկավարներիս համոզելու, որ կողմնակալ տեղեկատվություն չեմ հաղորդել, այլ` իրական»:

Հիշելով վարչապետ Թոնի Բլերի հետ իր աշխատանքային համագործակցությունը` լրագրողը նշեց. «Թ. Բլերը շատ էր կարեւորում ԶԼՄ-ներին եւ մեծ ուշադրություն էր դարձնում ինչպես լրագրողներին, այնպես էլ լրատվամիջոցներին: Ըստ Բլերի` մեդիան իրականում վայրենի գազան է, որը փորձում է մարդկանց անունը փչացնել: Թոնի Բլերը, լինելով ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, լրատվամիջոցների զոհն էր»:

Լանս Փրայսը ուրախությամբ նշեց, որ Թոնի Բլերի ղեկավարման օրոք կառավարությունում ավելի շատ կանայք էին աշխատում, քան այժմ: Անդրադառնալով եթերին, ցավով էլի նույն միտումը նկատեց, որ կանայք եթերում ավելի քիչ են այսօր, քան, օրինակ, 90-ական թվականներին: Սակայն դա այժմ միայն եթերին չի վերաբերում, այլեւ` կառավարման մարմիններին նաեւ:

Բանախոսը նշեց նաեւ, որ Բրիտանիայում հարգված մասնագիտությունների շարքում լրագրությունը չի մտնում եւ այն վերջին հորիզոնականներում է:

Լրագրողի կարծիքով` տեխնիկական հեղափոխությունը ստիպեց, որ լրատվամիջոցներն ավելի բաց լինեն:

Անդրադառնալով հանրության նախընտրությանը` Լանս Փրայսը նշեց, որ 2006թ. սկսած 50 տոկոսից ավելին Բրիտանիայում կարդում է թերթ, իսկ երիտասարդների միայն 30 տոկոսն է նայում հեռուստացույց. «Իրադարձությունների զարգացմանը, լուրերին մարդիկ հետեւում են կայքերի, ֆեյսբուքյան էջերի միջոցով: Հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց դիրքերը զիջում են: Ահա թե ինչու բուռն իրադարձությունների զարգացման ընթացքում Չինաստանում եւ Իրանում ինտերնետը արգելափակվում է: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ լուրջ լրատվություն չեն ցանկանում ստանալ, նրանք կայքերում տեղադրված լուրերն անվանում են «աղմուկ», եւ երեկոյան յուրաքանչյուրը ցանկանում է դիտել հեռուստացույց` հասկանալու իրողությունը»:

Լանս Փրայսի կարծիքով` լրագրությունն ավելի շատ երկխոսություն է, քան` դասախոսություն:

Լանսը մամուլի քարտուղարներին, որոնք հաճախ ստում են, խորհուրդ տվեց. «Երբեք մի խաբեք: Օրինակ` միակ սուտը, որն ասել եմ մամուլի խոսնակ եղած ժամանակ, այն է, որ երբ լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք վիճե՞լ են ֆինանսների նախարարն ու վարչապետը, ասացի` չգիտեմ: Ես մամուլի քարտուղարներին խորհուրդ կտամ երբեք չասել no comment, դա ամենասարսափելի պատասխանն է: Այդ մասին գրել եմ նաեւ իմ գրքերից մեկում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԸ 2014-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական