Կալանավայրում գտնվող Տաթև Վիրաբյանի (Տաթև Արցախ) առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա ուշագնաց է եղել։
Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայնը։
Հիշեցնենք, որ բռնության կոչեր անելու մեղադրանքով Տաթևը սեպտեմբերի 24-ին կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Նա Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանվել է 2020 թվականի պատերազմից հետո։
Պատերազմի ժամանակ կորցրել է երկու եղբայրներին։ Ունի երկու անչափահաս երեխա։
Տաթև Արցախը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, պայքարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ և համարվում է քաղբանտարկյալ։
Նրա փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է. «Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։
Բժիշկը որոշել է ներգրավել հոգեբանի։
Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»։