Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքվի դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբանի «խնդրանքը». Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ

Արցախի Հանրապետության նախկին  պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի վճռի դեմ ներկայացված բողոքը մերժվել է։

Ադրբեջանական զլմները  հաղորդագրություն են տարածել, որ  Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան խնդրել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես  խափանման միջոց։

Բողոքը քննարկել է Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ։

Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 214-1 (Ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծելը) հոդվածներով։

Զավեշտն ու աբսուրդն այն աստիճանի է հասել, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանն ու դատավորը թշնամի երկրից են՝ ադրբեջանցի։ Պարզ է, որ խափանման միջաց կալանքը փոխելու՝ ադրբեջանցի փաստաբանի «խնդրանքը» Բաքվի դատարանը մերժելու էր։