«1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանության մասնակիցներից Վագիֆ խաչատրյանի քրեական գործով նիստը կվարի դատավոր Ջամալ Ռամազանովը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։
Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ ասվում է. «Գործով տուժող է ճանաչվել 58 քաղաքացի եւ Խոջալուի շրջանի գործադիր իշխանությունը։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը հայկական զորամիավորումների կազմում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդ է իրականացրել։
Զոհվել է 25, վիրավորվել՝ 14 ադրբեջանցի, իսկ գյուղի 358 բնակիչ փախստական է դարձել։ Որոշվել է Վագիֆ Չերքեզովիչ Խաչատուրյանին պատասխանատվության ենթարկել ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում) հոդվածներով՝ որպես մեղադրյալ»։
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին է առևանգվել Հակարիի ադրբեջանական ապօրինի անցակետում և գերեվարվել։ Նա Կարմիր խաչի միջոցով Հայաստան էր գալիս բուժման նպատակով։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Վագիֆ Խաչատրյանին բանտարկելու համար ադրբեջանական կողմը կեղծ մեղադրանքներ է հորինել՝ նրան վերագրելով «Խոջալուի ջարդերի մասնակցի դերը»։ Իսկ «Խոջալուի ջարդերի» վերաբերյալ բազմիցս է ապացուցվել, որ այն հենց Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործն է։ Հենց նրանք են իշխանություն փոխելու նպատակով իրենց քաղաքացիներին որպես վահան օգտագործել՝ միտումնավոր չտարհանելով Խոջալուից և քաջ իմանալով, որ այնտեղ ռազմական գործողություններ են իրականացվելու։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանում «Խաջալուի ջարդեր» կեղծ թեզի մասին ճշմարտությունն իմացողները կամ կալանավորվել են կամ՝ սպանվել։